«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը խոսել է իր նախկին թիմի՝ «Ատլետիկոյի» մասին։
«Մենք «Ատլետիկոյի» հետ համաձայնության էինք հասել, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Այդպես պատահում է և պետք է դա ընդունել։ Ես հատուկ զգուշացրել էի թիմի ղեկավարության, որպեսզի դա նրանց համար տհաճ անակնկալ չլիներ և նրանք կարողանային նախապատրաստվել»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում BBC-ն։
Գրիզմանը նախորդ տարի հրաժարվեց տեղափոխվել «Բարսելոնա» և նոր պայմանագիր կնքեց «հնդկացիների» հետ, բայց հետո փոխեց իր որոշումը։ Մադրիդյան ակումբը կարծում է, որ «Բարսան» պետք է ևս 80 միլիոն եվրո վճարի ֆրանսիացու համար։ Կատալոնական թիմը սպասեց մինչ հուլիսի 1-ը, որպեսզի Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից հասնի 120 միլիոն եվրոյի, բայց «Ատլետիկոյի» ղեկավարությունը պնդում է, որ «կապտանռնագույնները» պայմանագիր են կնքել ֆուտբոլիստի հետ մարտին, իսկ այդ ժամանակ նրա հրաժարագինը 200 միլիոն եվրո է եղել։