Զինեդին Զիդանը եղբոր մասին հուզիչ գրառում է կատարել instagram-ի իր էջում։ Ֆրանսիացի մասնագետի ավագ եղբայրը՝Ֆարիդը, մահացել էր երկու օր առաջ քաղցկեղից։
«Դու միշտ ինձ ցույց ես տվել ճանապարհը։ Դու եղել ես արդար, առատաձեռն և խելացի։ Դու այնքան էիր սիրում մարդկանց, իսկ մարդիկ այնքան էին սիրում քեզ։ Ես հպարտանում եմ քեզնով։ Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է Զիդանը։
Նշենք, որ Ֆարիդը մահացել է 54 տարեկան հասակում։