«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը խոսել է բրազիլացու՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու հավանականության մասին:
««Լիվերպուլը» հիանալի կազմ է հավաքել: Կլոպը կայուն թիմ ունի: Հաշվի առնելով դա, դժվար կլինի Կոուտինյոյի համար տեղ գտնել այդ թիմում:
Այդ գործարքը կայացնելը դժվար կլինի, բայց ցանկացած մեծ գործարքի դեպքում էլ դժվարություններ լինում են: Իհարկե, եթե նա վերադառնա ԱՊԼ, ապա դա կլինի «Լիվերպուլը»:
Բայց կրկնում եմ, հիմա այս տրանսֆերն իրականացնելը դժվար կլինի»,- գործակալի խոսքն է մեջբերել talkSPORT-ը: