«Բարսելոնան» պատրաստ է նոր առաջարկ անել ՊՍԺ-ին՝ հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնացիները պատրաստ են բրազիլացու համար վճարել 40 մլն եվրո և ՊՍԺ-ին զիջել Ուսման Դեմբելեի և Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները:
Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն ցանկանում է վերադարձնել այն 222 մլն եվրոն, որը 2017 թվականին վճարել էր «Բարսելոնային»՝ Նեյմարին ձեռք բերելու համար:
Բայց «կապտանռնագույնները» չեն կարող այդքան գումար վճարել, քանի որ արդեն 120 մլն եվրո են ծախսել Անտուան Գրիզմանի տրանսֆերի վրա:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 23 գոլի հեղինակ: