«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վինգեր Լերոյ Սանեի ապագայի մասին: Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»:
«Նախորդ տարի ակումբը նրան նոր պայմանագիր էր առաջարկել: Մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ խաղան երջանիկ ֆուտբոլիստները: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել նրանց, որպեսզի առաջընթաց գրանցեն: Բայց ես 10 անգամ արդեն ասել եմ, եթե ֆուտբոլիստը մի ակումբում երջանիկ չէ, ապա պետք է հեռանա»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: