«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն առաջին անգամ խոսել է Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին:
«Մենք շատ ենք շփվել: Նրա համար շատ կարևոր պահ է կարիերայում: «Բարսելոնան» մեծագույն ակումբ է: Ես գնահատում եմ, թե ինչ է արել Գրիզմանն այս 5 տարիների ընթացքում:
Սովորաբար մարդիկ հիասթափվում են ֆուտբոլիստի վերջին արարքից, բայց ոչ ես: Ընդհակառակը, ես շնորհակալ եմ նրան»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել As-ը: