«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են 25 մլն եվրո վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար:
«Ծեր սինյորան» կարող է վաճառել ֆուտբոլսիտին, որպեսզի կայունացնի թիմի բյուջեն:
Վերջերս իտալական ակումբը 75 մլն եվրո էր վճարել «Այաքսի» պաշտպան Մատիաս Դե Լիգտի համար: