Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է Գարեթ Բեյլի մասին:
«Ուրախ կլինեմ ցանկացած թոփ ֆուտբոլիստի տեսնել «Բավարիայում»: Մենք ուրախությամբ կբացենք թիմի դռները: Բեյլը Ռոբենի և Ռիբերիի դիրքերում է խաղում, իսկ նրանք լքեցին ակումբը:
Ուրախ կլինենք, եթե Գարեթը որոշի կարիերան շարունակել մեր թիմում»,-ասել է իսպանացին: