Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ UEFA-ի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:
Որակավորման երկրորդ փուլը անցնելու դեպքում «Արարատ-Արմենիան» կմրցի ՉԼ որակավորման երկրորդ փուլում հանդես եկող «Սաբուրտալո» (Վրաստան)/«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ:
«Փյունիկը» «Յաբլոնեցին» շրջանցելու դեպքում երրորդ փուլում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) / «Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:
Իսկ «Ալաշկերտը» «Ստյաուային» հաղթելու դեպքում կհանդիպի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)/ «Օրդաբասի Շիմկենտ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: