The Sun-ը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող թոփ ֆուտբլոիստներից մեկը ցանկանում է խոստովանել, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:
Աղբյուրի տեղեկություններով ֆուտբոլիստը ակումբի ղեկավարներից հարցրել է՝ կարո՞ղ է խոսել այդ մասին, թե ոչ: Ակումբը նպատակահարմար չի գտնում, որպեսզի ֆուտբոլիստը խոսի իր կողմնորոշման մասին:
Հայտնենք նաև, որ անգլիական ֆուտբոլում բացահայտ գեյեր չկան: Ավելի վաղ Չեմպիոնշիփի ֆուտբոլիստներից մեկն էր հայտարարել, որ գեյ է: