TotalFootball.am


11.08.19 11:57

Դե Խեան հաջորդ ամառ հնարավոր է տեղափոխվի իսպանական գրանդ


«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ապագան շարունակում է մշուշոտ մնալ, այս մասին հայտնում է The Mirror-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին «կարմիր սատանաների» հետ նոր պայմանագիր կկնքի և տարեկան կստանա 21,7 միլիոն եվրո աշխատավարձ, բայց պայմանագիրը մինչ այժմ կողմերը չեն ստորագրել:

The Mirror-ի փոխանցմամբ Դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է Մադրիդի «Ռեալը»: Մադրիդյան ակումբը ցանկանում է Դե Խեայի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ:

Հիշեցնենք, որ 2020 տվականի հունիսի 30-ին Դե Խեայի գործող պայմանագիրը կավարտվի և իսպանացին կկարողանա մանչեսթերյան թիմից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0