«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշել է, որ հավատում է իր ֆուտբոլիստների ուժերին:
««Չելսին» ունի թիմ, որին ես հավատում եմ: Տրանսֆերային արգելքը, որը կա մեր ակումբի վրա, շատերի մոտ շփոփմունք է առաջացնում, թե մենք չենք կարող հաջողության հասնել:
Իհարկե, ես հավատում եմ իմ թիմին:
Գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» բարձրացրել են նշաձողը նախորդ մրցաշրջանում, բայց մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այսօր՝ 19:30-ին «Չելսին» Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»: