«Միլանի» կիսապաշտպան Սուսոն կարող է հեռանալ թիմից: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Ֆիորենտինան»:
Հաղորդվում է, որ «մանուշակներն» արդեն բանակցություններ են վարում «ռոսոներիների» հետ:
25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո, սակայն նշվում է, որ «Միլանը» պատրաստ է իսպանացուն վաճառել նույնիսկ 30-32 մլն եվրոյի դիմաց:
Այնուամենայնիվ, «Ֆիորենտինան» դեռևս 30 մլն եվրոյից պակաս առաջարկ է կատարել: