TotalFootball.am


12.08.19 13:59

Լեմպարդը պատասխանել է Մոուրինյուի քննադատությանը


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է Ժոզե Մոուրինյուի քննադատությունը: Հիշեցնենք, որ Մոուրինյուն նշել էր, որ Լեմպարդը սխալվել է մեկնարկային կազմի ընտրության հարցում ԱՊԼ-ի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: 

«Ինձ չպետք է անհանգստացնի մյուսների կարծիքը և կապ չունի՝ նրանք փորձագետ են, թե ոչ: Նրանց աշխատանքը խոսելն է: Սա այն կազմն է, որի հետ ես պետք է աշխատեմ և ես հավատում եմ այս ֆուտբոլիստներին: 

Նրանք, որոնք խաղում էին, կարողացան տիրել նախաձեռնությանը 45-60 րոպեների ընթացքում»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0