TotalFootball.am


13.08.19 00:27

[ՖՈՏՈ] ՊՍԺ-ի երկրպագուների վիրավորական պաստառները՝ ուղղված Նեյմարին


Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի ՊՍԺ - «Նիմ» (3:0) հանդիպման ժամանակ փարիզյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառներ էին փակցրել՝ ուղղված թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, ով նախկինում ցանկություն էր հայտնել Ֆրանսիայի չեմպիոնի կազմից հեռանալու մասին: 

Պաստառներից մեկում երկրպագուները գրել էին. «Նեյմար, հեռացիր»: 

 

Երկրորդ պաստառում գրված էր. «Նեյմար, ծեծված անառակ լինելը միայն քամբեքների ժամանակ չի լինում: Դու հիշու՞մ ես»: Այս պաստառը պատասխանն էր այն բանի, որ բրազիլացին իր կարիերայի լավագույն հիշողությունը համարում է «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով հաղթանակը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0