TotalFootball.am


13.08.19 11:18

Կովաչ. «Պերիշիչի հասցեին քննադատությունն անտեղի է»


«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը նշել է, որ ֆուտբոլիստի տարիքը չի կարող քննադատության առիթ հանդիսանալ: Այդպիսով՝ նա մեկնաբանել է մյունխենցիների առաջիկա տրանսֆերը: 

«Ես հաստատաում եմ, որ Իվան Պերիշիչ եղել է Մյունխենում: Կարծում եմ՝ սխալ է նրան քննադատելը: Կարելի է մտածել, թե նա վատ ֆուտբոլիստ է: Շտեֆան Էֆենբերգը 30 տարեկանում տեղափոխվեց «Բավարիա» և օգնեց թիմին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Մենք պետք է դադարենք ֆուտբոլիստի տարիքի վրա ուշադրություն դարձնել: Պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ կարող է տալ խաղացողը թիմին»,- Կովաչի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն արժեն բուժզննում է անցել: Խորվաթ վինգերը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Բավարիա», որից հետո մյունխենցիները 20 մլն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու իրավունք կունենան: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0