TotalFootball.am


13.08.19 11:49

«Ռեալի» նոր առաջարկը ՊՍԺ-ին. Ֆուտբոլիստներից մեկն ու 111 մլն եվրո


Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, մադրիդյան ակումբը նոր առաջարկ է կատարել ֆրանսիացիներին: 

«Ռեալը» Նեյմարին ձեռք բերելու համար պատրաստ է 111 մլն եվրո վճարել և ՊՍԺ-ին զիջել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները: 

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն դեմ չէ բաց թողնել Նեյմարին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ Նեյմարի հեռանալուց հետո թիմը համալրի «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ Խամեսը կարևոր խաղացող է «Ռեալի» համար: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0