TotalFootball.am


13.08.19 14:08

Օզիլն ու Կոլաշինացը կարող են բաց թողնել «Արսենալի» առաջիկա խաղերը


«Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը կարող են բաց թողնել թիմի առաջիկա խաղերը: 

Երկու շաբաթ առաջ ֆուտբոլիստների վրա զինված հարձակում էր կատարվել, որից հետո «Արսենալի»  ղեկավարությունը և Լոնդոնի ոստիկանությունը որոշում էին կայացրել, որ ճիշտ կլինի, եթե ֆուտբոլիստները բաց թողնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ արտագնա խաղը: 

Սակայն հիմա լոնդոնյան ակումբում անհանգստացած են, քանի որ ֆուտբոլիստները կարող են բաց թողնել նաև թիմի առաջիկա խաղերը: Նրանց տների մոտ հսկողություն է սահմանվել: Նրանց հսկում են ոստիկանական շները: 

Ակումբում անհանգստանում են, որ այս միջադեպը կարող է ազդել նաև մյուս ֆուտբոլիստների անվտանգության վրա: 

Երկու օր առաջ Օզիլի տան մոտ ձերբակալվեն են երկու հոգի: 

Դեռևս հայտնի չէ, թե ֆուտբոլիստները երբ կկարողանան մասնակցել խաղերի: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0