TotalFootball.am


13.08.19 21:14

Վեյնալդում. «Միշտ չէ, որ անհրաժեշտ է մեծ գումարներ ծախսել»


 

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումը խոսել է այն բանի մասին, որ թիմն այս ամառ գրեթե ոչ մի ձեռքբերում չարեց: 
-Ոչ միշտ է հնարավոր կամ անհրաժեշտ ամեն օր մեծ գումարներ ծախսել: «Տոտենհեմը» նախորդ տարի ոչ մեկին ձեռք չբերեց, բայց կարծում եմ, որ նրանք լավ հանդես եկան: 
Եթե մրցաշրջանն անհաջող է ստացվում, մարդիկ ասում են. «Այո, քանի որ դուք ոչ մեկին ձեռք չբերեցիք»: Բայց եթե ամեն ինչ ստացվում է, մարդիկ ոչ մի խոսք չեն ասում: Մենք նույն կազմն ունենք, և թիմն այն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում էր: Այնպես որ, հուսով եմ, մենք կկարողանանք լավ հանդես գալ:
Կօգնի այն, որ թիմը մի քանի տարի միասին է, մենք լավ գիտենք միմյանց՝ մեկս մյուսիս մակարդակը և տեղյակ ենք, թե ինչքան լավն են բոլորը: Երբ խաղացողները գալիս են «Լիվերպուլ», մենք տեսել ենք, որ նրանց հարմարվելու համար ժամանակ է պետք: Ես, Ռոբերտսոնը, Ֆաբինյոն, Կեյտան այդ ամենն ունեցել ենք: 
Եթե դու խաղացողի ես ձեռք բերում, չկա երաշխիք, որ նա միանգամից կսկսի խաղալ այնպես, ինչպես սպասում է նրանից ակումբը: Այժմ մենք թիմ ունենք, որը գիտի և հասկանում է, թե ինչպես ենք ցանկանում խաղալ: Մենք մի քանի խաղացողներ ունենք, ովքեր վնասվածք ունեին նախորդ մրցաշրջանում և վերադառնում են, այնպես որ, համենայն դեպս, նրանք մեր նորեկներն են, - ասել է Վեյնալդումը:

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի մասին: 

«Ոչ միշտ է հնարավոր կամ անհրաժեշտ ամեն օր մեծ գումարներ ծախսել: «Տոտենհեմը» նախորդ տարի ոչ մեկին ձեռք չբերեց, բայց կարծում եմ, որ նրանք լավ հանդես եկան: 

Եթե մրցաշրջանն անհաջող է ստացվում, մարդիկ ասում են. «Այո, քանի որ դուք ոչ մեկին ձեռք չբերեցիք»: Բայց եթե ամեն ինչ ստացվում է, մարդիկ ոչ մի խոսք չեն ասում: Մենք նույն կազմն ունենք, և թիմն այն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում էր: Այնպես որ, հուսով եմ, մենք կկարողանանք լավ հանդես գալ:

Կօգնի այն, որ թիմը մի քանի տարի միասին է, մենք լավ գիտենք միմյանց՝ մեկս մյուսիս մակարդակը և տեղյակ ենք, թե ինչքան լավն են բոլորը: Երբ խաղացողները գալիս են «Լիվերպուլ», մենք տեսել ենք, որ նրանց հարմարվելու համար ժամանակ է պետք եղել: Ես, Ռոբերտսոնը, Ֆաբինյոն, Կեյտան այդ խնդիրն ունեցել ենք: 

Եթե դու խաղացողի ես ձեռք բերում, չկա երաշխիք, որ նա միանգամից կսկսի խաղալ այնպես, ինչպես սպասում է նրանից ակումբը: Այժմ մենք թիմ ունենք, որը գիտի և հասկանում է, թե ինչպես ենք ցանկանում խաղալ: Մենք մի քանի խաղացողներ ունենք, ովքեր վնասվածք ունեին նախորդ մրցաշրջանում և վերադառնում են: Այնպես որ, համենայն դեպս, նրանք մեր նորեկներն են», - ասել է Վեյնալդումը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0