TotalFootball.am


14.08.19 01:08

[ՎԻԴԵՈ] ՉԼ. «Կրասնոդարը» գերլարված խաղում պայքարից դուրս թողեց «Պորտուին», այլ խաղերի արդյունքներ


Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև «Պորտու» - «Կրասնոդար» դիմակայությունը: Առաջին խաղում պորտուգալական ակումբն առավելության էր հասել 1:0 հաշվով: 

Բայց սեփական հարկի տակ կայացած խաղում «Պորտուն» իսկական ֆիասկոյի ենթարկվեց: Արդեն առաջին խաղակեսում ռուսական ակումբը երեք անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում «Պորտուն» ուշքի եկավ, բայց հասցրեց ընդամենը երկու գոլ խփել, ինչը բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար, քանզի «Կրասնոդարն» արտագնա խաղում ավելի շատ գոլ է խփել: 

Այսպիսով՝ Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշող «Կրասնոդարը» կարողացավ պայքարից դուրս թողնել մրցաշարի բազմափորձ թիմերից մեկին՝ «Պորտուին»:

«Պորտու» - «Կրասնոդար»՝ 2:3

Զե Լուիշ, Դիաս - Վիլենա, Սուլեյմանով (2) 

Բացի այս հանդիպումից, գրանցվեցին նաև հետևյալ արդյունքները

«Ղարաբաղ» - ԱՊՈԵԼ՝ 0:2 (առաջին խաղը՝ 2:1) 

«Ռուսենբուրգ» - «Մարիբոր»՝ 3:1 (առաջին խաղը՝ 3:1) 

«Դինամո» Կիև - «Բրյուգե»՝ 3:3 (առաջին խաղը՝ 0:1) 

«Կոպենհագեն» - «Ցրվենա Զվեզդա»՝ 1:1 (առաջին խաղը՝ 1:1, 11-մետրանոցներով՝ 6:7) 

«Ֆերենցֆարոշ» - «Դինամո» Զագրեբ՝ 0:4 (առաջին խաղը՝ 1:1) 

ԼԱՍԿ Լինց - «Բազել»՝ 3:1 (առաջին խաղը՝ 2:1) 

«Օլիմպիակոս» - «Բասակշեհիր»՝ 2:0 (առաջին խաղը՝ 1:0) 

«Սելթիկ» - «Կլուժ»՝ 3:4 (առաջին խաղը՝ 1:1) 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0