TotalFootball.am

15.08.19 19:06

Վիլաշ-Բոաշ. «Կարծում էի, որ Նեյմարը «Ոսկե գնդակի» համար պայքարում կշրջանցի Մեսսիին ու Ռոնալդուին»

«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր հեռանալու մասին:
«Այդպիսի խաղացողները շատ կարևոր օրինակ են ֆուտբոլում: Սա մի փոքր նման է նրան, երբ Ռոնալդինյոն ՊՍԺ-ում էր: Այդպիսի խաղացողներն ուշադրություն են գրավում, ֆուտբոլային աշխարհը ցանկանում է նրանց հետևել:
Չգիտեմ, թե ինչ կլինի, չեմ կարող մեկնաբանել հեռանալու վերաբերյալ տեղեկությունը, քանի որ ես ՊՍԺ-ի մարզիչը չեմ: Նեյմարը ֆուտբոլային աշխարհում կարևոր խաղացող է: Ինձ միշտ թվացել է, որ նա հենց այն խաղացողն է, ով կկարողանա շրջանցել Կրիշտիանուին և Մեսսիին «Ոսկե գնդակի» համար պայքարում, բայց նա չկարողացավ վերադառնալ այն մակարդակին, որը ցույց էր տալիս «Բարսելոնայում»:
Լիգա 1-ի համար այդքան էլ լավ չի լինի, եթե նա հեռանա, բայց կան այլ լավ խաղացողներ և «Մարսելի» կարգի ակումբներ, որոնք լավ համբավ ունեն Եվրոպայում և միշտ առաջնությունը գրավիչ են դարձնելու», - ասել է Վիլաշ-Բոաշը:

  Լրահոս

Աշխարհ

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0