TotalFootball.am


18.08.19 14:17

Ժիրու. «Վստահ եմ, որ «Չելսին» կկարողանա պայքարել տիտղոսների համար»


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարծում է, որ թիմի ներկայիս կազմը կարող է պայքարել տիտղոսների համար:
«Այս կազմը շատ ուժեղ է, այստեղ խաղացողների օպտիմալ համակցություն կա և պրոֆեսիոնալների շատ բարձր մակարդակ: Ես չեմ անհանգստանում, կարծում եմ, թիմը հիասքանչ տրամադրություն ունի: Մենք բոլորս նայում ենք մեկ ուղղությամբ, ունենք մեկ նպատակ և վստահ եմ, որ կկարողանանք պայքարել տիտղոսների համար: Մենք հույսով ենք նայում ապագային: Մեզ համար շատ կարևոր է հաղթել առաջին տնային խաղում», - Ժիրուի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամլո ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում «Չելսին» ԱՊԼ-ի 1-ին տուրում 0:4 հաշվով ջախջախվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից, իսկ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում պարտվեց «Լիվերպուլին» (2:2, 11-մետրանոցներով՝ 4:5):

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարծում է, որ թիմի ներկայիս կազմը կարող է պայքարել տիտղոսների համար:

«Այս կազմը շատ ուժեղ է, այստեղ խաղացողների օպտիմալ համակցություն կա և պրոֆեսիոնալների շատ բարձր մակարդակ: Ես չեմ անհանգստանում և կարծում եմ, որ թիմը հիասքանչ տրամադրություն ունի: Մենք բոլորս նայում ենք մեկ ուղղությամբ, ունենք մեկ նպատակ և վստահ եմ, որ կկարողանանք պայքարել տիտղոսների համար: Մենք հույսով ենք նայում ապագային: Մեզ համար շատ կարևոր է հաղթել առաջին տնային խաղում», - Ժիրուի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամլո ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում «Չելսին» ԱՊԼ-ի 1-ին տուրում 0:4 հաշվով ջախջախվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից, իսկ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում պարտվեց «Լիվերպուլին» (2:2, 11-մետրանոցներով՝ 4:5):





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0