TotalFootball.am


19.08.19 12:18

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Բավարիան» վարձակալեց Կոուտինյոյին


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի «Բավարիայում»: Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, մյունխենյան ակումբը մեկ տարի ժամկետով վարձակալել է բրազիլացուն: 

«Բավարիան» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը և 8.5 մլն եվրո կփոխանցի կատալոնական ակումբին: 

Վարձակալության ժամկետի ավարտից հետո գերմանական ակումբն իրավունք կունենա 120 մլն եվրոյով ձեռք բերել Կոուտինյոյի լրիվ տրանսֆերը: 

Ֆելիպե Կոուտինյոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 75 խաղի, խփել 21 գոլ և նվաճել 4 տիտղոս: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0