TotalFootball.am

21.08.19 21:45

«Լիվերպուլը» դիտարկում է «Տոտենհեմի» նախկին դարպասապահին հրավիրելու տարբերակը

«Լիվերպուլը» կարող է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կազմն ուժեղացնել ևս մեկ դարպասապահով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրների» շարքը կարող է համալրել «Տոտենհեմի» նախկին դարպասապահ Միշել Վորմը, որը հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերի վնասվածքի պատճառով է դիտարկում 35-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Ադրիանը ևս ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ: Բայց Ալիսոնից հետո իսպանացի դարպասապահը նույնպես թեթև վնասվածք ստացավ «Չելսիի» հետ խաղից հետո և մի պահ վտանգ կար, որ հաջորդ խաղում «Լիվերպուլի» դարպասը կարող էր պաշտպանել 35-ամյա Էնդի Լոներգանը, ում հետ ևս վերջերս են պայմանագիր կնքել:

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0