TotalFootball.am


22.08.19 00:22

Զիդանը գոհ է Խամեսից, բայց նա կարող է հեռանալ թիմից


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխել է իր կարծիքը կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին:
AS-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը գոհ է մարզումներին 28-ամյա ֆուտբոլիստի աշխատանքից, որի մասին հաղորդել է ակումբի ղեկավարությանը:
Զիդանը պլանավորել էր կոլումբիացուն խաղաժամանակ տալ «Սելտայի» հետ խաղում, բայց Լուկա Մոդրիչի հեռացման պատճառով մարզիչը չկարողացավ իրականացնել մտածածը, այդ պատճառով էլ մտադիր է նրան խաղադաշտ դուրս բերել Լա Լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում:
Հաղորդվում է, որ Խամեսի դրությունն ակումբում կախված է Նեյմարի, Պոլ Պոգբայի և Բրունո Ֆերնանդեշի հնարավոր տրանսֆերներից: Եթե «Ռեալին» հաջողվի ամռանն այս խաղացողներից ինչ-որ մեկին ձեռք բերել, ապա Ռոդրիգեսը կլինի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց մադրիդցիները կպլանավորեն հրաժեշտ տալ:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխել է իր կարծիքը կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին:

AS-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը գոհ է մարզումներին 28-ամյա ֆուտբոլիստի աշխատանքից, որի մասին հաղորդել է ակումբի ղեկավարությանը:

Զիդանը պլանավորել էր կոլումբիացուն խաղաժամանակ տալ «Սելտայի» հետ խաղում, բայց Լուկա Մոդրիչի հեռացման պատճառով մարզիչը չկարողացավ իրականացնել մտածածը, այդ պատճառով էլ մտադիր է նրան խաղադաշտ դուրս բերել Լա Լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը:

Հաղորդվում է, որ Խամեսի դրությունն ակումբում կախված է Նեյմարի, Պոլ Պոգբայի և Բրունո Ֆերնանդեշի հնարավոր տրանսֆերներից: Եթե «Ռեալին» հաջողվի ամռանն այս խաղացողներից ինչ-որ մեկին ձեռք բերել, ապա Ռոդրիգեսը կլինի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց մադրիդցիները կպլանավորեն հրաժեշտ տալ:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0