TotalFootball.am

22.08.19 13:38

Ռոնալդուն պատրաստ է ընթրել Մեսսիի հետ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հետ դիմակայության մասին:
«Ես իսկապես հիանում եմ նրա կարիերայով: Իր կողմից Մեսսին ասաց, որ խնդիրներ է ունեցել, երբ ես հեռացել եմ Իսպանիայից, քանի որ մենք հիանալի դիմակայություն ունեինք, բայց այդպիսի բան միայն ֆուտբոլում տեղի չի ունենում: Մայքլ Ջորդանը մրցակիցներ ուներ բասկետբոլում, Աիրտոն Սեննան և Ալեն Պռոստը մրցակցում էին Ֆորմուլա-1-ում: Բոլոր մեծ սպորտային դիմակայություններին միավորում է այն, որ դրանք առողջ մթնոլորտում են: Կասկած չունեմ, որ Մեսսին ինձ ավելի լավն է դարձնում և հակառակը: Երբ ես եմ տիտղոսներ նվաճում, դա պետք է սթափեցնի նրան: Նույնը վերաբերում է ինձ, երբ հաղթում է նա:
Իմ ու Լեոյի միջև հիանալի պրոֆեսիոնալ հարաբերություններ են, քանի որ 15 տարվա ընթացքում մենք ապրել ենք նույն պահերը: Մենք միասին երբեք չենք ընթրել, բայց ապագայում՝ ինչու՞ ոչ: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

  Լրահոս

Աշխարհ

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0