TotalFootball.am


23.08.19 11:41

Ռոնալդու. «Կհեռանամ հավաքականից, եթե դադարեն ինձ հրավիրել»


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե որ դեպքում կհեռանա Պորտուգալիայի ազգային հավաքականից: 

«Քանի դեռ ես ուժ և մոտիվացիա ունեմ, միշտ պատրաստ կլինեմ միանալ հավաքականին: Կհեռանամ, երբ դադարեն ինձ հրավիրել (ծիծաղում է-խմբ): 

ԱԱ 2022-ի մասնակցությո՞ւնը: Չեմ բացառում: Կարծում եմ՝ ես հեռու չեմ լինի հավաքականից այդ ընթացքում: 

Ես բազամթիվ ուրախ պահեր եմ ապրել Պորտուգալիայի հավաքականի հետ՝ հատկապես վերջին 5 տարիներին: 

Սա այն երկիր է, որտեղ ես ցանկանում եմ ապրել և վստահ եմ, որ մի քանի տարուց հենց այդպես էլ կլինի»,- ասել է Ռոնալդուն TVI-ի հետ հարցազրույցի ժամանակ:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0