TotalFootball.am


24.08.19 20:10

[ՎԻԴԵՈ] «Քրիստալ Փելասը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Յունայթեդից»


Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քրիստալ Փելասին»: 

Շատերին թվում էր, թե Սուլշերի թիմը հաղթանակ կտանի, բայց լրիվ հակառակը ստացվեց: 

Առաջին խաղակեսում Ջորդան Այուն առաջ մղեց «Քրիստալ Փելասին», որից հետո լոնդոնյան թիմն անցավ խորը պաշտպանության: «Յունայթեդի» ճնշումն ի վերջո իրենն արեց, և թիմը 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը: 

Սակայն մրցավարի ավելացրած ժամանակում «Քրիստալ Փելասին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ ու հաղթանակ կորզել: Հակագրոհի արդյունքում հաղթական գոլը խփեց Պատրիկ Վան Անոլտը: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0