TotalFootball.am


25.08.19 13:39

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»


Էստոնիայի հավաքականի պաշտպան Նիկիտա Բարանովը տեղափոխվեց «Ալաշկերտ», այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» և «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» էր:

 Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:

 «Ուրախ եմ, որ այստեղ եմ: «Ալաշկերտը» լավ թիմ է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար և հանդես է գալիս եվրոպական մրցասպարեզում: Լավ կարծիքի եմ  նաև Հայաստանի առաջնության մասին, որտեղ հանդես է գալիս նաև հավաքականում իմ թիմակից, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ամեն ինչ կանենք չեմպիոն դառնալու համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշեց «Ալաշկերտի» նորեկը»,- գրված է հայտարարությունում:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0