TotalFootball.am


07.09.19 02:48

Բարտոմեուն խոսել է հունվարին Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հավանականության մասին


«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն խոսել է հունվարին Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին: 

«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը չի միանա մեզ: Հաջորդ տարվա կազմը կսկսենք կոմպլեկտավորել հունվար-փետրվար ամիսներին և այդ ընթացքում նոր կկարողանանք վերադառնալ այս թեմային: Բայց եթե ՊՍԺ-ն շարունակի նման բարձր ֆինանսական պահանջներ ներկայացնել...

Մենք իմացանք, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից: Եղավ մի պահ, որ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն բաց էր բանակցություններ վարելու ինչպես մեր, այնպես էլ այլ ակումբների հետ: 

Մենք համաձայնության չեկանք,  որովհետև չէինք կարող բավարարել ՊՍԺ-ի պահանջները: 

Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելը միայն սպորտային նպատակներ էր հետապնդում: Երբ նրան ձեռք բերելու հնարավորություն եղավ, ակումբի սպորտային բաժինն ու գլխավոր մարզիչը ցանկություն հայտնեցին, որ մենք փորձեր ձեռնարկեն նրան վերադարձնելու համար»,- Բարտոմեու խոսքն է մեջբերել AS-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0