TotalFootball.am


10.09.19 10:55

Ռամոս.««Ռեալի» դռները միշտ բաց են Պոգբայի համար»


Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Կարծում եմ՝ մեր ակումբում միշտ բաց են դռները Պոգբայի մակարդակի ֆուտբոլիստների համար: Ինձ համար Պոլը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցույց է տվել իր բարձր կարգը «Յուվենտուսում», իսկ հետո նաև «Մանչեսթեր Յունայթեդում»»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Express-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ցանկանում էր գնել Պոգբայի տրանսֆերը, բայց «կարմիր սատանաները» պահանջել էին 200 միլիոն եվրո:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0