TotalFootball.am


10.09.19 21:38

«Ռոմայի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել 5 շաբաթով


Картинки по запросу cengiz ünder 2019

«Ռոմայի» վինգեր Չենգիզ Ունդերը շարքից դուրս է մնացել 5 շաբաթով: 

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, ֆուտբոլիստը միջազգային դադարից վերդառնալուց հետո թեստեր է հանձնել, որոնք ցույց են տվել, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրը: 

Հաղորդվում է, որ Ունդերը բաց կթողնի Եվրոպա լիգայի «Իստամբուլ Բասակշեհիրի» դեմ խաղը, որն իր նախկին ակումբն է: 

Հավելենք, որ «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին մարզումն է անցկացրել հռոմեական թիմի կազմում և կարող է իր նորամուտը նշել սեպտեմբերի 15-ին՝ «Սասուոլոյի» դեմ խաղում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0