TotalFootball.am


11.09.19 19:31

BBC-ի լրագրող. «Անտանելի է, չեմ հասկանում Մխիթարյանին ձեռք բերելու իմաստը»


BBC-ի լրագրող Մինա Ռզուկին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին: 

«Անտանելի է: Չեմ հասկանում, թե ինչու է «Ռոման» ձեռք բերել Մխիթարյանին, քանի որ նրանք առանց այդ էլ այդքան շատ հարձակողական ոճի խաղացողներ ունեն. Խավիեր Պաստորեն, Նիկոլո Ձանիոլոն, Լորենցո Պելեգրինին: 

Ինձ համար Մխիթարյանը բրենդ է: Այնպես չէ, որ նա լավ ֆուտբոլիստ չէ, ընդհակառակը, կարծում եմ՝ նա իրոք լավ խաղացող է: 

Մենք տեսանք, թե ինչպես նա իր հավաքականի հետ դիմակայեց Իտալիային, երբ թիմը 10 հոգով էր: Նա երկու գոլ խփեց բոսնիացիներին: 

Բայց նա այն խաղացողն է, որը, իմ կարծիքով՝ անհրաժեշտ չէր «Ռոմային»: Չէ որ նրանք ունեն Պելեգրինի, Պաստորե, Ձանիոլո: 

Ես կգերադասեի Ջաստին Կլյուվերտին: Լավ, գուցե նա նույն իրավիճակում չէ: Բայց ավելի լավ կլիներ նրանց շանս տրվեր, քան ևս մեկին թիմ հրավիրել: 

Կարծում եմ՝ Ա Սերիան կհամապատասխանի նրան»,- Ռզուկիի խոսքն է մեջբերել Express-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0