Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը հնարավոր է ձմռանը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Գերմանացու փոխարեն «արքայական» ակումբ կտեղափոխվի «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան։
Ինչպես փոխանցում է El Chiringuito Tv-ն, մանչեսթերյան ակումբը խնդրել է Կրոսին ներառել Պոգբայի հնարավոր տեղափոխության գործարքում։ Չի բացառվում, որ ֆուտբոլիստների փոխանակությունը իրականություն դառնա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թոնի Կրոսը հայտարարել էր, որ հնարավոր է հեռանա Գերմանիայի հավաքականից։