«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դիմել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանիին։ Վերջինս անցկացրել է իր մարզական կարիերայի հրաժեշտի խաղը։
«Վենսան, շնորհավորում եմ, որ նման կարիերա ես ունեցել։ Քչերը կարող են հասնել այն ամենին, ինչին դու ես հասել։ Դու առաջնորդ ես և օրինակ ցանկացած ֆուտբոլիստի համար։
Մաղթում եմ քեզ հաջողություն կյանքի նոր փուլում»,- շվեդ հարձակվողի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի twitter-ի էջը։