TotalFootball.am


13.09.19 02:23

Պոգբայի՝ ՊՍԺ տրանսֆերը ձախողվել է Նեյմարի պատճառով


ՊՍԺ- ղեկավարությունը անցած ամռանը ցանկացել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, հայտնում է Calciomercato-ն: 

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը համաձայնության է հասել ՄՅՈւ-ի հետ, սակայն գործարքը ձախողվել է այն պատճառով, որ ՊՍԺ-ն չի կարողացել վաճառել թիմի հարձակվող Նեյմարին «Բարսելոնային»: 

Հիշեցնենք, որ ֆրանսիացին կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ Զինեդին Զիդանը, սակայն «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկացել մեծ գումարներ վճարել Պոգբայի համար: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0