TotalFootball.am


13.09.19 02:36

Զիդանը «Ռեալում» այլևս բացարձակ վստահություն չունի ղեկավարության կողմից


«Ռեալի» ղեկավարությունը փոխել է իր դիրքորոշումը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերաբերյալ: Ֆրանսիացի մասնագետն այլևս բացարձակ վստայություն չի վայելում ակումբի ղեկավարության կողմից, հայտնում է AS-ը: 

Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի արդյունքներից և Զիդանի տեխնիկական և տակտիկական որոշումներից: Բացի այդ, տարաձայնություններ են առաջացել նաև տրանսֆերային հարցերում: 

Զիդանի վերադարձից հետո «Ռեալը» հաղթել է 6 խաղում, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 4 պարտութուն: 

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարներին չի գոհացնում այս արդյունքները: 

Շատերը դժգոհ են, որ Զիդանը բաց թողեց Մարկոս Լյորենտեին, Սերխիո Ռեգիլոնին, Դանի Սեբալյոսին և Կեյլոր Նավասին: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0