TotalFootball.am


13.09.19 03:57

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչը համալրել է իսպանական ակումբի մարզչական շտաբը


Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոն համալրել է իսպանական «Վալենսիայի» մարզչական շտաբը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

 

Օրերս «Վալենսիայում» մարզչական փոփոխություն էր կատարվել: Մարսելինո Գարսիա Տորալը պաշտոնանկ էր արվել:

«Չղջիկների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսի շտաբն են համալրել Օսկար Ալվարեսն ու Խավիեր Մինյանոն: 

Oscar Alvarez and Javier Minano,

Վերջինս Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստվածության գծով մարզչի պարտականություններն է կատարում դեռևս նախորդ տարվանից: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարել էր իսպանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու մասին: 

Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն: Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպականան «Ռասինգում»: Մինչ Հայաստանի հավաքականին միանալը նրա վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը:

Լուսանկարները՝ ՀՖՖ, «Վալենսիա», Marca

Տեսանյութը՝ «Վալենսիայի» պաշտոնական կայքի





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0