TotalFootball.am


13.09.19 13:58

The Sun. Ինչպիսին կարող է լինել «Ռեալի» մեկնարկային կազմը հաջորդ մրցաշրջանում


Изображение

Բրիտանական The Sun պարբերականը ներկայացրել է, թե ինչպիսին կարող է լինել Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը հաջորդ մրցաշրջանում: 

Օրերս մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ մի քանի անգամ փորձել է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը, սակայն մյունխենյան ակումբը չի ցանկացել բաց թողնել իրա աստղին: Պերեսի խոսքերով՝ նույն իրավիճակն է եղել նաև ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դեպքում: Վերջինիս ցանկանում էր թիմում տեսնել անձամբ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել միանգամից երեք ֆրանսիացի ֆուտբոլիստի: «Արքայական ակումբի» շորթ-լիստում են «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և ՊՍԺ-ի հարձակման գծի առաջատար Կիլիան Մբապեն: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0