TotalFootball.am

13.09.19 17:37

Սարի․ «Կյանքումս չէի տեսել, որ մրցաշրջանի ընթացքում ընդմիջման ժամանակ թիմն այդպես աշխատի»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ով վերադարձել է թիմի հետ աշխատանքին, շնորհակալություն է հայտնել օգնության համար։ Մի քանի շաբաթների ընթացքում մասնագետը թոքաբորբից բուժումներ էր ստանում, որը նրա մոտ ախտորոշվել էր օգոստոսի կեսերին։
«Հեշտ չէր մնալ տնից դուրս։ Շնորհակալ եմ բժիշկներին, որոնք ինձ բուժեցին, և նրանք ինձ հասկացնել տվեցին, որ պետք է մի փոքր հետ քայլ անեմ։ Սակայն ես հանգիստ եմ, քանի որ տեխնիկական անձնակազմի մոտ ամեն ինչ հիանալի էր։
Հեշտ չէր ընտրություն կատարել խաղացողների միջև Չեմպիոնների լիգայի հայտացուցակի համար, բայց դա պետք էր։ Այժմ մտածում եմ միայն առաջնության մասին, մեր ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի վաղվա վրա։ Մենք շատ խաղացողներ ունենք, որոնք քիչ են խաղացել վերջին մի քանի ամիսներին, օրինակ՝ Խեդիրան, Ռեմզին և Ռաբիոն։ Բայց պետք է ասեմ մի բան՝ երբեք իմ կարիերայում չեմ տեսել, որ թիմը այդքան լավ աշխատի ազգային թիմերի խաղերի ընթացքում տրվող ընդմիջման ժամանակ», - Սարիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական թվիթերը։

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0