TotalFootball.am


14.09.19 19:58

[ՎԻԴԵՈ] Աբրահամի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Չելսիին», ՄՅՈւ-ն հաղթեց «Լեսթերին»


Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում իրենց հանդիպումներն անցկացրեցին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ 

Ֆրենկ Լեմպարդի թիմը հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին»։ Թվում էր, թե լոնդոնցիներին դժվար հանդիպում է սպասվում, բայց «Չելսին» փայլուն հանդիպում անցկացրեց ու կարողացավ հաղթել մրցակցին 5:2 հաշվով։ Փայլեցին թիմի երիտասարդները՝ Տոմորին ու Աբրահամը։ Կենտրոնական պաշտպանը բացեց խաղի հաշիվը, իսկ այնուհետև եկավ Աբրահամի աստեղային ժամանակը՝ անգլիացին իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Չելսիում»։ Դրա շնորհիվ Աբրահամը կարողացավ գոլերի թիվը հասցնել 7-ի և գլխավորել ռմբարկուների մրցավազքը։ 

0։4-ից հետո «Վուլվերհեմփթոնին» հաջողվեց երկու գնդակ ուղարկել Կեպայի դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Սայսը և Կուտրոնեն, բայց վերջին րոպեներին լոնդոնյան ակումբը Մեյսոն Մաունթի խփած գոլի շնորհիվ հաշիվը դարձրեցին խոշոր։

 

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթերին»։ Խաղի ելքը վճռվեց խաղասկզբին նշանակված 11-մետրանոցը, որը հստակ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը։ 

Կարդացեք նաև՝ 

[ՎԻԴԵՈ] "Տոտենհեմը" ջախջախեց "Քրիսթալ Փելասին"

 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0