TotalFootball.am


14.09.19 20:34

«Ռոմայի» գլխավոր մարզչի ասուլիսը՝ «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 4-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

Հենրիխ Մխիթարյանի մասին 

«Այսօր չեմ խոսի այն մասին, թե ով կլինի վաղվա խաղի մեկնարկային կազմում: Միայն կարող եմ ասել, որ Մխիթարյանը պատրաստ է խաղին ու գտնվում է լավ ֆիզիկական վիճակում»:

Սմոլինգի մասին

«Վերջին մի քանի օրը Քրիս Սմոլինգի մոտ թեթև վնասվածք կար: Ոչ մի լուրջ բան, բայց մենք որոշել ենք ռիսկի չդիմել, որպեսզի նա վերադառնա լիովին առողջ: Մենք շատ խաղեր ենք ունենալու և մեզ առողջ ֆուտբոլիստներ են պետք»: 

Վասվածքների մասին

«Յուրաքանչյուր վնասվածք առանձին պատմություն ունի: Մենք գիտեինք, որ այս թիմում կա այդ խնդիրը: Բնականաբար, մենք կներդնենք մեր ողջ ուժերը, որպեսզի շտկենք ստեղծված իրավիճակը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս խնդրին բախվում է յուրաքանչյուր թիմ»: 

Թիմի մասին

«Թիմը շարունակում է կատարելագործվել մարզումների ընթացքում և ես վստահ եմ, որ մենք կտեսնենք առաջընթաց բոլոր առումներով: Համեմատած առաջին երկու խաղերի, տարբերությունը կերևա»:

Ես ուզում եմ թիմ կառուցել, որը լավ է պահում գնդակը: Իտալիայում, կարծես թե, թիմերը համբերություն չունեն, երբ խոսքը գնում է գնդակի վերահսկման մասին: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»: 

Լորենցո Պելեգրինիի մասին 

«Պելեգրինին խելացի և տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում և գիտի, թե ինչ պետք է անի յուրաքանչյուր իրավիճակում»: 

Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սասուոլո» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0