TotalFootball.am


15.09.19 12:16

Սիմեոնեի փոքր որդին կտեղափոխվի «Ատլետիկո»


«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի փոքր տղան՝ Ջուլիանո Սիմեոնեն, կարիերան կշարունակի մադրիդյան ակումբի ակադեմիայում, հաղորդում է Ole պարբերականը։
Վերջին ժամանակահատվածում Ջուլիանոն հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթ» ակումբի ակադեմիայում։ Նա ապրում էր Բուենոս-Այրեսում մայրիկի՝ Դիեգո Սիմեոնեի նախկին կնոջ հետ։ Հաղորդվում է, որ արգենտինական ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի համար կստանա մոտ 250 հազար եվրո։
Հիշեցնենք, որ, բացի Ջուլիանոյից, Դիեգո Սիմեոնեն ևս երկու որդի ունի։ Մեծ տղան՝ Ջովանի Սիմեոնեն, վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիում», որը պարտավոր է մրցաշրջանի ավարտից հետո 16 մլն եվրոյով նրան ձեռք բերել «Ֆիորենտինայից»։ Միջնեկ որդին՝ Ջանլուկան, այս տարվա օգոստոսին պայմանագիր կնքեց «Իբիցա» ակումբի հետ, որը հանդես է գալիս իսպանական Սեգունդա Բ-ում։

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի փոքր որդին՝ Ջուլիանո Սիմեոնեն, կարիերան կշարունակի մադրիդյան ակումբի ակադեմիայում, հաղորդում է Ole պարբերականը։

Վերջին ժամանակահատվածում Ջուլիանոն հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթ» ակումբի ակադեմիայում։ Նա ապրում էր Բուենոս-Այրեսում մայրիկի՝ Դիեգո Սիմեոնեի նախկին կնոջ հետ։ Հաղորդվում է, որ արգենտինական ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի համար կստանա մոտ 250 հազար եվրո։

Հիշեցնենք, որ, բացի Ջուլիանոյից, Դիեգո Սիմեոնեն ևս երկու որդի ունի։ Մեծ տղան՝ Ջովանի Սիմեոնեն, վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիում», որը պարտավոր է մրցաշրջանի ավարտից հետո 16 մլն եվրոյով նրան ձեռք բերել «Ֆիորենտինայից»։ Միջնեկ որդին՝ Ջանլուկան, այս տարվա օգոստոսին պայմանագիր կնքեց «Իբիցա» ակումբի հետ, որը հանդես է գալիս իսպանական Սեգունդա Բ-ում։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0