TotalFootball.am


15.09.19 21:57

[ՎԻԴԵՈ] Մխիթարյանի նորամուտի խաղում «Ռոման» հաղթեց «Սասուոլոին»


Ա Սերիայի 3-րդ տուրում «Ռոման» 4:2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հռոմեական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Բրայան Քրիստանտեն: 8 րոպե անց Էդին Ջեկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 23-րդ րոպեին իր նորամուտի խաղում «գայլերի» կազմում առաջին գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: 33-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց Ջասթին Կլյուվերտը: 

Խաղի 53-րդ րոպեին տուգանայինից կատարած փայլուն հարվածով «Ռոմայի» դարպասը գրավեց հյուրերի հարձակվող Դոմենիկո Բերարդին: 

72-րդ րոպեին իտալացին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ հաշիվը դարձնելով 4:2: 

Այս խաղից հետո «Ռոման» 5 միավորով 7-րդն է: «Սասուոլոն» 3 միավորով 12-րդ տեղում է:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0