TotalFootball.am


16.09.19 00:33

Կլյուվերտ. «Մխիթարյանի և Սմոլինգի շնորհիվ թիմը վստահություն է ձեռք բերել»


«Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը խոսել է Ա Սերիայի երրորդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տոնած հաղթանակի, իր առաջիկա նպատակների և թիմի նորեկների մասին: 

- Նախորդ մրցաշրջանում դու չէիր խաղում այնպես, ինչպես ցանկանում էիր: Ի՞նչ է փոխվել այս տարի: 

- Ես շատ բան եմ սովորել: 100 տոկոսով նվիրվում եմ և դա է պատճառը, որ ամեն ինչ լավ է ստացվում: 

- Ո՞րն է քո անհատական նպատակը: 

- Միշտ ավելի լավը դառնալ և ավելին ստանալ: 

- Արդեն երրորդ խաղում մեկնարկային կազմում ես: Դա քեզ վստահություն տալի՞ս է: 

- Այո, իհարկե: Ես ինձ լավ եմ զգում Ֆոնսեկայի հետ աշխատելով: Այսօր գոլ խփեցի, որի համար շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի լավ խաղալ: 

- Որքա՞ն կարևոր է Մխիթարյանի և Սմոլինգի նման ֆուտբոլիստների ներկայությունը թիմում: 

- Շատ կարևոր է թիմում ունենալ Մխիթարյանի և Սմոլինգի նման ֆուտբոլիստներ: Նրանք խաղացել են «Արսենալի», ՄՅՈւ-ի նման թիմերում: Նրանք մեծ փորձ ունեն: Դա շատ լավ է անդրադառնում իմ նման երիտասարդ ֆուտբոլիստների վրա: 

- Նրանց շնորհիվ թիմը վստահությո՞ւն է ձեռք բերել: 

- Ինձ վրա դա ազդել է: Կարծում եմ՝ նույնը նաև ամբողջ թիմի դեպքում: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0