TotalFootball.am


16.09.19 04:35

«Ռեալի» տրանսֆերային բյուջեն կարող է կազմել 441 մլն եվրո


«Ռեալի» ղեկավարությունն այսօր կքննարկի թիմի տրանսֆերային բյուջեն առաջիկա մրցաշրջանի համար: 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդցիները 156 մլն եվրո լիկվիդային միջոցներ ունեն, որոնք կարող են ծախսել նոր տրանսֆերների վրա: 

Բացի այդ, «Ռեալը» կարող է 285 մլն եվրո վարկ վերցնել, եթե թոփ տրանսֆեր կատարելու անհրաժեշտություն լինի հաջորդ ամռանը: 

Այդպիսով՝ «Ռեալի» ընդհանուր տրանսֆերային բյուջեն կարող է կազմել 441 մլն եվրո: Մադրիդցիների գլխավոր տրանսֆերային թիրախը շարունակում է մնալ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: 

Եթե «Արքայական ակումբը» կարողանա համոզել Մբապեին նոր պայմանագիր չստորագրել ՊՍԺ-ի հետ, ապա ֆրանսիական ակումբը ստիպված կլինի վաճառել իր հարձակվողին: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0