TotalFootball.am


16.09.19 04:57

Էմերի. ««Ուոթֆորդը» սպասում էր մեր սխալներին»


«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ոութֆորդի» դեմ անցկացրած խաղի մասին, որտեղ «զինագործները» հաշվի մեջ առաջ լինելով 2 գնդակի տարբերությամբ, հանդիպումն ավարտեցին 2:2 հաշվով: 

«Մրցակիցը ճնշում էր մեզ: Մենք առաջին կեսում երկու գոլ խփեցինք, բայց գիտեինք, որ պետք է երրորդն էլ խփենք: 

Նրանք հնարավորություն ստացան քամբեք իրականացնել իրենց երկրպագուների աջակցության շնորհիվ: Այդպես էլ եղավ: 

Չկարողացանք երկրորդ կեսում դիմակայել նրանց պրեսինգին: «Ուոթֆորդը» ֆիզիկապես ամուր թիմ է: Նրանք ճնշում էին գործադրում, որպեսզի մենք սխալվենք և փորձում էին օգտվել դրանից: 

Նրանք հաղթեցին երկրորդ խաղակեսը: Մենք պետք է բարելավենք մեր խաղն ու շարունակենք աշխատել»,- Էմերիի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0