TotalFootball.am


17.09.19 13:36

Տոտտի. «Մխիթարյանն ու Ջեկոն շատ լավ էին համագործակցում»


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Ֆրանչեսկո Տոտտին խոսել է հռոմեական ակումբի՝ Ա Սերիայի երրորդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: 

«Ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ թիմի խաղը: Եթե նրանք այսպես խաղան միշտ, ապա հիանալի կլինի: Բայց չեմպիոնության մասին խոսելը դեռ վաղ է: 

Վերետուն և Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստներ են: Ես տեսնում եմ «Ռոմային» լավագույն քառյակում, քանի որ այս 2-3 նորեկները կլրացնեն արդեն թիմի կազմում եղած ֆուտբոլիստներին: 

Այս խաղում հայ կիսապաշտպանը հիանալի հանդիպում անցկացրեց: Կարծում եմ՝ նա ավելի արդյունավետ կլիներ, եթե խաղար կենտրոնում: Իհարկե, նա խաղի ընթացքում շատ չհպվեց գնդակին, բայց իր մասնակցությամբ բոլոր դրվագները որոշիչ էին: Եվ մենք տեսանք, որ Մխիթարյանն ու Ջեկոն շատ լավ էին համագործակցում»,- Տոտտիի խոսքն է մեջբերել siamolaroma.it-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0