TotalFootball.am


19.09.19 20:58

Զիդանին հեռացնելը «Ռեալի» համար 80 մլն եվրո կարժենա


«Ռեալը» բավականին խոշոր գումար կվճարի Զինեդին Զիդանին, եթե վերջինս պաշտոնանկ արվի: Այս մասին հայտնում է Sport.es-ը: 

Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները Զիդանին հեռացնելուց հետո ստիպված կլինեն նրան 80 մլն եվրո վճարել: 

Զիդանի տարեկան աշխատավարձը կազմում է 13 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է, որը 2010-13 թթ. աշխատել է «Արքայական ակումբում»: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0