TotalFootball.am


20.09.19 16:14

Պերեսը դժգոհ է, որ Զիդանը ՊՍԺ-ին պարտվելուց հետո ֆուտբոլիստներին հանգիստ է տվել


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործողություններից, այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը ՊՍԺ-ի դեմ կայացած խաղից հետո ֆուտբոլիստներին հանգիստ է տվել և սեպտեմբերի 19-ին մարզում չի նշանակել։

Զիդանի այդ որոշումը դուր չի եկել Պերեսին և «արքայական» ակումբի ղեկավարությունից մի քանիսին։ Ղեկավարության կարծիքով թիմը ամոթալի պարտություն է կրել և այդ արդյունքից հետո պետք չէր ֆուտբոլիստներին հանգիստ տալ։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Ռեալը» հեռացնի Զիդանին, ապա ստիպված կլինի ֆրանսիացուն վճարել 80 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» պարտվեց ՊՍԺ-ին 0։3 հաշվով։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0